– ՄԻՊ Անահիտ Մանասյանն իրեն համարում է երկրի «լավագույն» իրավաբանը, սակայն մոռան…

– ՄԻՊ Անահիտ Մանասյանն իրեն համարում է երկրի «լավագույն» իրավաբանը, սակայն մոռանալով մարդու իրավունքների պաշտպանի բուն ֆունկցիան վերջինս հաճախ բաց տեքստով սպառնում է այս կամ այն անձին թե վարկաբեկում եք ՄԻՊ ինստիտուտը, սպառնում է քրեական օրենսգրքով: Ի՞նչ նախադեպ է սա ՄԻՊ պրակտիկայում: Առհասարակ նման դեպքերում ինչպե՞ս պետք է վարվի պրոֆեսիոնալ մարդու իրավունքները պաշտպանը:
– Նախ սկսենք նրանից, որ մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը օրենքով չեզոքության պահպանումն է, անաչառությունը, տարբեր խմբերի միջև կոմունիկացիա ապահովելը, հասարակության տարբեր խմբերին հաշտեցնող: Սա մարդու իրավունքների առանցքում է, ինչպես նաև խոսքի ազատությունը տարբեր խնդիրների վերաբերյալ: Մարդիկ պետք է խոսեն տարբեր խնդիրների մասին և անգամ հուշեն ՄԻՊ-ին, որ ինչ-որ տեղ կա ինչ-որ խնդիր: Այս համատեքստում բացարձակ անընդունելի է ու խիստ մտահոգիչ, երբ մարդու իրավունքների պաշտպանը խոսում է քրեական օրենսգրքի լեզվով, մատնանշում է քրեական օրենսգրքի հոդվածներ: Այս մոտեցումը բացարձակ անընդունելի է, անգամ եթե առանցքում գտնվող գրառման մեջ լինեին վիրավորանքներ, հայհոյանքներ, թեպետ ոչ մի նման բան չկար այնտեղ: Խնդիրների վերաբերյալ կարծիք արտահայտելը մարդու ազատ իրավունքն է: Բայց այնուամենայնիվ, անգամ եթե լիներ վիրավորանք և հայհոյանք, Մարդու իրավունքների պաշտպանի առաքելություններից մեկը հասարակության մեջ լարվածությունը թուլացնելն է, այլ ոչ թե կրքերը թեժացնելը: Նման դեպքերում ՄԻՊ-ը պետք է արձագանքի պրոֆեսիոնալ ձևով, հակառակ դեպքում նման մոտեցումները խիստ անընդունելի են: Ուզում եմ նաև նշել այն մասին, որ ՄԻՊ-ի պարագայում շատ կարևոր է անձնական տվյալները նշելը, մարդու անունը, ազգանունը կոնկրետ գրելը, այլ ոչ թե գրել «սույն անձ», «սույն պատգամավոր»: Այս արտահայտություններն ինքնին արհամարհական են, իսկ ՄԻՊ-ը առավել զգույշ ու զգայուն պետք է լինի մարդու արժանապատվության նկատմամբ և առավել ևս չմատնանշի այնպիսի օրենքներ, որոնք կարող են անձին ենթարկել պատասխանատվության ինչ-որ խնդիրներ բարձրաձայնելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/488baa46dceceba8bd8640f0e640c5ed
© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»

ՄԻՊ առաքելությունը հասարակության մեջ լարվածությունը թուլացնելն է, այլ ոչ թե կրքեր թեժացնելը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *