«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի ե…

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ
«Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 5-ի համարում գրել էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ինքն իրեն 12 հոգու հետ գործուղել է Լյուքսեմբուրգ, ապա Բելգիա եւ իր հետ տարել է ընդամենը 2 պատգամավորի. պատվիրակության մյուս անդամները ԱԺ նախագահի գրասենյակի ներկայացուցիչներն էին:
Այս հրապարակման մեջ ԱԺ նախագահի թիմակիցներին խոցել էր հատկապես «արդուկի գծով խորհրդական Աշխեն Հայրապետյան» ձեւակերպումը, որի առնչությամբ ստիպված եղանք առանձին հարցում ուղարկել:
«Աշխեն Հայրապետյանը, որը գրեթե բոլոր գործուղումների ժամանակ ուղեկցում է Ալեն Սիմոնյանին, կոնկրետ ի՞նչ գործառույթ է իրականացնում:
Խնդրում ենք ներկայացնել, թե որպես խորհրդական, Աշխեն Հայրապետյանը մինչ օրս քանի՞ խորհուրդ է տվել Ալեն Սիմոնյանին:
ՔՊ-ական պատգամավորները «Ժողովուրդ» օրաթերթին պատմել են, որ Աշխեն Հայրապետյանը Սիմոնյանի հագուստի արդուկի եւ կոստյումի ուսերի փոշիների հարցերով է զբաղվում: Վերջերս էլ նոր սարքավորում է ձեռք բերել՝ ուսերի փոշիները մաքրելու համար»:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *