Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը վերափոխման անհրաժեշտության առջևՀայաստ…

Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը վերափոխման անհրաժեշտության առջև

🇦🇲🇦🇲🇦🇲Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության վերանայման որոշումը, որքան էլ անհրաժեշտ թվա՝ հաշվի առնելով 44-օրյա պատերազմի և Արցախի կորստի հետևանքները, իր մեջ պարունակում է խիստ լուրջ մարտահրավերներ։ Մեծ հաշվով, հարցը միայն փաստաթղթի վերանայումը չէ, այլ գործող ռազմավարության դե ֆակտո գոյություն չունենալու իրողությունը։ 2007-ին ընդունված և 2019-ին վերանայված փաստաթուղթն այլևս չի համապատասխանում Հայաստանի նոր աշխարհաքաղաքական, ռազմական և անվտանգային իրականությանը։ Սա նշանակում է, որ փաստացի ոչ թե ռազմավարության վերանայման, այլ նոր ռազմավարության մշակման անհրաժեշտություն է ծագել։
Անվտանգության ոլորտում ռազմավարական փաստաթղթերը սովորաբար կառուցվում են երկակի հիմքով՝ ներքին կարողությունների և արտաքին դաշնակցային համակարգի վրա։ Հայաստանի պարագայում երկուսն էլ հայտնվել են լրջագույն ճգնաժամի մեջ։
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *