«Ժողովուրդ». 783 հազարից 5 հազարն են հայտարարագիր լրացրել. խայտառակ թվերՀարկ է ն…

«Ժողովուրդ». 783 հազարից 5 հազարն են հայտարարագիր լրացրել. խայտառակ թվեր
Հարկ է նշել, որ այս ցուցանիշները դինամիկ աճող են»,- ասված էր ՊԵԿ-ի պատասխանում։ Նկատենք, որ ներդրված համընդհանուր հայտարարագրումն այնքան մեծ աղմուկ բարձրացրեց քաղաքացիների շրջանում, որ ոչ միայն քաղաքացիական ճնշման արդյունքում, այլ նաեւ համակարգում առկա հերթերի եւ համակարգի բացերի պատճառով իշխանությունները հայտարարագրման վերջնաժամկետը երկարեցրին մայիսի 1-ից մինչեւ նոյեմբերի 1-ը։
Հարցին, թե որն է եղել հայտարարագրեր ներկայացնելու ժամկետների երկարաձգման պատճառը, ՊԵԿ-ը պարզաբանել է, որ հայտարարագրերի ներկայացման ժամկետի երկարաձգման հարցը նույնականացման քարտ չունեցող քաղաքացիներին բավարար ժամանակ տրամադրելու համար է արվել։ Այնինչ ահազանգերը, որ անձնագրայիններում անգամ ասեղ գցելու տեղ չկա, չեն դադարում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *