Այսօր մարշալ Համազասպ Բաբաջանյանի ծննդյան օրն էՀամազասպ Խաչատուրի Բաբաջանյանը ծն…

Այսօր մարշալ Համազասպ Բաբաջանյանի ծննդյան օրն է
Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը ծնվել է 1906 թվականին՝ Խաչիսար (Չարդախլու) գյուղում։ Սովորել է ծննդավայրի դպրոցում, 1925 թվականին ընդունվել է Երևանի Մյասնիկյանի անվան ռազմական դպրոց։ 1938 թվականին նշանակվել է գնդի հրամանատարի տեղակալ (Լենինգրադ), մասնակցել է ֆիննական պատերազմին, ծառայել Կովկասյան ռազմական օկրուգում՝ որպես գնդի հրամանատար։ 1941-1942 թթ. մասնակցել է Վիտեբսկ, Սմոլենսկ, Ելնյա քաղաքների, Հարավային ռազմաճակատի գործողություններին։ Եղել է մեքենայացված կորպուսի բրիգադի հրամանատար։ Դնեստրի գետանցման ժամանակ, հրամանատարական հմուտ գործողությունների համար (1944), արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *