Բաքվում դատում են հայերինՀունվարի 17-ից Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքակա…

Բաքվում դատում են հայերին
Հունվարի 17-ից Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ գերեվարված մյուս հայերի դատական ֆարսը: Արցախի նախկին պաշտոնյաներին Բաքվում ծանր մեղադրանքներ է առաջադրվել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։
Բաքվի բանտերում 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 նախկին պաշտոնյաները՝ նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը և արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *