«Ժողովուրդ». Եռաբլուրի հողերը վաճառել է Նիկոլ Փաշինյանի հովանավորյալը. մաս 2
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության երկարամյա պետ Արմեն Սարգսյանը, ով Եռաբլուրի հողերի իրական վաճառողն է եղել, Վազգեն Սարգսյանի գյուղից է: Նիկոլ Փաշինյանը փաստացի հովանավորում է նրան, հեղափոխությունից հետո մասնակցել է նրա՝ գինու, կոնյակի գործարանի բացմանը (այս մասին՝ ավելի ուշ):
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը, նախորդ համարում հղում անելով ՀՀ դատախազությանը, ներկայացրել էր տեղեկություն այն մասին, որ 19 դրվագով հարուցված է քրեական վարույթ նույն Արմեն Սարգսյանի նկատմամբ, սակայն իրավապահները, 6 տարուց ավելի իմանալով այս մասին, նոր-նոր են սկսել գործել ու դեռ անարդյունք։
Ահա, թե ով է կազմակերպել եւ իրականացրել Եռաբլուրի հողերի վաճառքը: Իսկ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից բղավում էր ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանին, թե «Եռաբլուրի հողերը ծախեցիք, ավտոսալոններ բացեցիք»։

Leave a Reply