«Փաստ». Բաքուն ցանկանում է ունենալ casus belli, այսպես կոչված, «Զանգեզուրի միջան…

«Փաստ». Բաքուն ցանկանում է ունենալ casus belli, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախորդ երկու օրերին մի քանի անգամ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքեց հայկական ուժերի կողմից ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած ստերը։ Ավելին, Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը ևս փաստացի հերքել է Ադրբեջանի տարածած կեղծ լուրերը՝ հայտարարելով. «Մարտի 16-ին և 17-ին Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը պարեկների է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներ։ Իրավիճակը շարունակում է հանդարտ մնալ, որևէ անսովոր ակտիվություն չի նկատվել»:
Կան տեսակետներ, որ նման հաճախականությամբ նման ապատեղեկատվություն Բաքուն ամենևին պատահական չի տարածում: Ի մասնավորի, «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը կարծում է, որ Ադրբեջանը Սյունիքի դեմ ռազմական ագրեսիայի համար տեղեկատվական հիմքեր է ստեղծում, այսինքն՝ Բաքուն ցանկանում է ունենալ casus belli՝ այսես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *