Եվրոպայի հուզմունքն ու որոշումները Մյունխենի անվտանգության միջազգային համաժողով…

Եվրոպայի հուզմունքն ու որոշումները
🇦🇲🇦🇲🇦🇲Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի ղեկավար Քրիստոֆ Հոյսգենը, ամփոփելով համաժողովը և անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հայտնի, աղմուկ հանած ելույթին, անգամ արտասվել է բեմի վրա՝ ուղիղ եթերում՝ չկարողանալով շարունակել ելույթը: Հոյսգենը հուզվել է իր այն արձանագրումից, որ Եվրոպան ու ԱՄՆ, կարծես թե, այլևս ընդհանուր արժեքային բազայի վրա հիմնված տրանսատլանտյան մեկ հարթություն չեն:
Ինչ խոսք, հնարավոր է, որ 69-ամյա գործիչը, որն ունի դիվանագիտական եւ քաղաքական գործունեության շոշափելի փորձառություն, իսկապես էմոցիոնալ ծանրությամբ է կրում այն փոփոխությունները, որ տեղի են ունենում աշխարհակարգում: Ամբողջ հարցն այն է, սակայն, թե արդյո՞ք Եվրոպայում հուզված է միայն նա, թե՞ գործնականում բոլորը: Խոսքը, բնականաբար, վերնախավերի մասին է, որոշում կայացնողների, եվրոպական քաղաքականության, եվրոպական հեռանկարների մշակման պատասխանատուների:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *