Հայաստանը շարունակում է ապրել պարտքով
🇦🇲🇦🇲🇦🇲Հայաստանի կառավարությունը հայտարարել է 750 միլիոն դոլարի եվրոպարտատոմսերի նոր թողարկման մասին, որի նպատակը բյուջետային դեֆիցիտի ծածկն է: Այդպիսով, Հայաստանը, ըստ էության, 750 միլիոն դոլարով ավելացնում է իր արտաքին պարտքը, որը հասել էր գրեթե 6 միլիարդ դոլարի: Իսկ պետական պարտքը ընդհանրապես, ինչպես հայտնի է, վաղուց գերազանցել է 12 միլիարդ դոլարը: Պետական պարտքը բնորոշ է գործնականում բոլոր երկրներին: Ավելին՝ կան զարգացած երկրներ, որոնք ունեն պետական ահռելի պարտք: Սակայն իրողությունների գնահատումը զուտ նոմինալ ծավալների խնդիր չէ:
Օրինակ՝ եթե Միացյալ Նահանգները ունի աշխարհում ամենախոշոր պետական պարտքն ու այն հասնում է իսկապես՝ նույնիսկ ԱՄՆ համար հսկայական չափերի, այդուհանդերձ, դա ուղղակի, թե անուղղակի իմաստով «բալանսավորվում» է ԱՄՆ համաշխարհային դերով, նաև տնտեսական կարողություններով, տնտեսության մասշտաբով, կառուցվածքով և այլն, և այլն:
Կարդալ ավելին 👈

Leave a Reply