Ես վաղուց համոզվել եմ, որ մենք ամեն ինչ պետք է մարդկանց թվերով բացատրենք, որ նրանք մաքսիմալ լավ ու ճիշտ ընկալեն հարցերը, մարդիկ այդ երկար շարադրություններից՝ համեմված խոհափիլիսոփայական մտքերով, վաղուց հոգնել են։
Փոքրիկ հաշվարկ կատարենք ու հենց ձեր ընտանիքների վրա եմ բերում օրինակը, որ լիարժեք հասկանալի լինի։ Ձմռան ամիսներին կոմունալների համար ձեր ընտանիքները վճարում են ամեն ամիս, միջինացված ասեմ, 80 – 100 հազար դրամ։ Սա այն պարագայում, երբ Հայաստանը Ռուսաստանից գազը ստանում է սահմանին 165 ԱՄՆ դոլարով։ Աշխարհում ավելի էժան գազ գնում է միայն Բելառուսը։ Հայաստանի ամբողջ էներգետիկ համակարգը կախված է գազից, իսկ ատոմակայանը՝ Ռուսաստանից ներկրվող հումքից։ Եթե մենք գնում ենք «կտրվելու» ճանապարհով, ապա թե՜ գազը, թե՜ մյուս հումքերը պետք է գնենք միջազգային գներով ու կապ չունի՝ կգնենք Թուրքիայից, Ադրբեջանից, թե որևէ այլ երկրից։
Եթե մենք բարեհաջող «կտրվում» ենք «թշնամական» Ռուսաստանից, ապա տվյալ իրավիճակում գները լինելու են այնպիսին, որ միայն կոմունալ ծախսերի համար աճը կազմելու է 300%։ Այսինքն, ներկայիս միջինացված 100 հազար դրամի փոխարեն՝ 300 հազար դրամ ամեն ամիս։
Էլ չեմ խոսում սննդի մասին, ֆինանսական գործարքների հարցեր կան, արտադրության հետ կապված հարցեր կան։
Հիմա Հայաստանի «հպարտ» քաղաքացին, այդ թվում՝ այս գրառումը ընթերցողները, պետք է որոշեն՝ պատրա՞ստ են հանուն «ինքնիշխան» և «անկախ» լինելու նման զրկանքների ենթարկվել։ Ինչու՞ եմ չակերտներով գրել տվյալ բառերը, որովհետև դա էլ է կեղծ օրակարգ։ Ի՞նչ է եղել մեր անկախությանը և ինքնիշխանությանը։ Ոչ մի բան։

Leave a Reply