Այսօր Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օ…

Այսօր Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, նա կդառնար 66 տարեկան: Ծնվել է 1959թ. մարտի 5-ին Արարատի մարզի Արարատ գյուղում: 1979թ. ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը: 1979-1983թթ. որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ աշխատել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում: 1983-1986թթ. եղել է Արարատի ցեմենտի գործարանի կոմերիտական կազմակերպության քարտուղար: 1986-1989թթ. աշխատել է «Գարուն» ամսագրի խմբագրությունում որպես հրապարակախոսության բաժնի վարիչ: 1990-1992թթ. եղել է «Երկրապահ» կամավորական խմբերի հրամանատար, նաև` ՀՀ գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ: 1992թ-1993թթ. ՀՀ առաջին պաշտպանության նախարար, ՀՀ նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական, ՀՀ սահմանամերձ շրջաններում ՀՀ նախագահի ներկայացուցիչ: 1993-1995թթ. ՀՀ պետնախարար: 26.07.1995-25.05.1999 կրկին ՀՀ պաշտպանության նախարար: 1999թ. հունիսի 11-ից ՀՀ վարչապետ: 1999թ. հոկտեմբերի 27-ին սպանվել է ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *