Վերջերս ԱՄՆ Պետդեպի հրապարակած փաստաթղթերը ջախջախեցին այն թեզը, որ Արցախի դիմաց …

Վերջերս ԱՄՆ Պետդեպի հրապարակած փաստաթղթերը ջախջախեցին այն թեզը, որ Արցախի դիմաց Մեղրին տալու միտքը եղել է Քոչարյանինը, դա եղել է Հեյդար Ալիևի առաջարկը, որի անմիջական վկաներից մեկը եղել եմ ես։ Երբ Քոչարյանը Ժնևում ինձ ու Վազգեն Սարգսյանին ասաց, որ Ալիևը նման առաջարկ է արել, մենք միանգամից ֆիքսեցինք, որ հայր Ալիևը պատրաստ է հրաժարվել Արցախից: Մենք գիտեինք, որ Մեղրին տվող չկա, բայց մենք կարող ենք օգտվել Ալիևի՝ Արցախը զիջելու պատրաստակամությունից: Հենց դա էլ հաջողությամբ արեցինք 1.5 տարի բանակցելու արդյունքում Քիվեսթում, այնտեղ արձանագրվեց, որ Արցախը Լաչինով տրվումէ Հայաստանին, իսկ Ադրբեջանը Արաքսի ափով՝ վերգետնյա էստակադայով կապ է ունենալու Նախիջեւանի հետ: Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը եւ ես առնվազն պետք է լինեինք դիավանագիտական անմեղսունակ, որ արհամարհեինք Ալիւեւի՝ Արցախը զիջելու ցանկությունը եւ աղբաման նետեինք թեկուզ եւ բանավոր նրա առաջարկությունը:
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *