Խաղաղության ճանապարհն ամենևին էլ կապիտուլյացիան չէ. իշխանությունները գնում են կապիտուլյացիայի ճանապարհով` փորձելով մեզ ներկայացնել, որ սա է խաղաղությունը։ «Աբովյան Time»–ի եթերում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Չեմբեռլենի օրինակն էլ իրենց թող դաս լինի, շատ լավ հասկանան պատմական իրողությունները։ Այս մանիպուլյացիաները մեկ նպատակ ունեն` հնարավորինս երկար մնալ իշխանական աթոռներին, իսկ դա անելու համար պետք է իլյուզիա ստեղծել խաղաղության, որովհետև դա իրականության հետ կապ չունի։ Դա փորձել վաճառել, ստանալ համապատասխան ձայներ, մարդկանց վախերի հետ խաղալ, շանտաժ անել… Նիկոլ Փաշինյանը պարզապես Ալիևի ու Էրդողանի տեղապահն է ՀՀ կառավարությունում, որոնց բոլոր ցանկությունները հերթով իրականություն են դառնում»։
@ArmeniaSputnik

Leave a Reply