Ես ոնց նայում եմ, Արցախի նախկին ու ներկա իշխանություններին, որոնք գործում են բավ…

Ես ոնց նայում եմ, Արցախի նախկին ու ներկա իշխանություններին, որոնք գործում են բավականին կոորդինացված, ոչ Արցախն ա հուզում, ոչ էլ արցախահայությունը, ոչ էլ ամեն գնով արցախցուն այդ հողի վրա պահելը։ Այդ մարդկանց հուզում ա միմիայն իշխանությունը, եթե էլ ոչ կործանվող Արցախում, ապա նորից Հայաստանում։ Ու Արցախում էլ ներկայիս բոլոր իշխանական տեղափոխությունները ու վերադասավորությունները կապված են զուտ դրա հետ՝ իրենց համար էլ Արցախ չկա, ուղակի պատրաստվում են թե «Արցախի վերջին իշխանություն» ինչպիսի բրենդով են տեղավորվելու Հայաստանում ու ոնց են մասնակցելու Հայաստանյան ներքաղաքական շարժերին։ Աստված տա սխալվեմ, քանի որ ինձ համար ակնհայտ ա նաեւ, թե այդ ամենը ինչով կավարտվի…
Արգիշտի Կիվիրյանի գրառումը ուղիղ 1 տարի առաջ այս օրը` օգոստոսի 31-ին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով