Առանց Ուկրաինայի և Եվրամիության մասնակցության հաջող բանակցություններ և կայուն խա…

🇪🇺🇺🇦🇪🇺Առանց Ուկրաինայի և Եվրամիության մասնակցության հաջող բանակցություններ և կայուն խաղաղություն չի լինի: Այս մասին Մյունխենում ընթացող անվտանգության համաժողովում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան:
«Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային՝ որպես մեր խաղաղության նախագծի անբաժանելի մաս: Միայն Ուկրաինան կարող է որոշել բանակցությունների պայմանների առկայությունը: Ցանկացած բանակցություններից առաջ զիջումներ ենթադրելը մեծ սխալ է: Հետևաբար, բանակցություններում կշարունակենք աջակցել Ուկրաինային՝ որպես ԵՄ ապագա անդամ՝ տրամադրելով նրան անվտանգության և վերականգնման երաշխիքներ: Դա ԵՄ-ի, նաև Ուկրաինայի դիրքորոշումն է»,- նշել է նա:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *