Արամ Ա կաթողիկոսը նամակով դիմել է Թրամփին՝ կոչ անելով նպաստել Բաքվում ապօրինի պա…

Արամ Ա կաթողիկոսը նամակով դիմել է Թրամփին՝ կոչ անելով նպաստել Բաքվում ապօրինի պահվող հայերի ազատ արձակմանը
Վեհափառը Թրամփին կոչ է արել միջամտել և հասնել հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակմանը, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների, որոնք Բաքվում ենթարկվում են փակ դատավարությունների՝ առանց իրավական նորմերի պահպանման և միջազգային վերահսկողության: Նա ընդգծել է, որ նման քայլը կնպաստի տարածաշրջանային կայունությանը, բարի կամքի ամրապնդմանը և կհամապատասխանի Թրամփի հայտարարած խաղաղապահ առաքելությանը:
Նշենք, որ 2024 թվականի նոյեմբերի 1-ին նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը զանգահարել էր Արամ Ա կաթողիկոսին՝ զորակցություն հայտնելով արցախահայությանը, հաստատելով նրանց վերադարձի իրավունքը՝ անվտանգության երաշխիքներով և դատապարտելով Ադրբեջանի էթնիկ զտումները։ Այս վերջին նամակում Արամ Առաջինը շնորհակալություն է հայտնել Թրամփին նախկինում ստանձնած պարտավորությունների համար և կոչ է արել նրա վարչակազմին վճռականորեն գործել այս կարևոր հարցերի շուրջ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *