Շաբաթվա ամփոփումԱրցախում ինժեներական աշխատանքներ կատարող հայերին ռուսները նկատող…

Շաբաթվա ամփոփում
Արցախում ինժեներական աշխատանքներ կատարող հայերին ռուսները նկատողություն էին անում, մինչդեռ հակառակ կողմում ամրոց կառուցող ադրբեջանցիներին ոչինչ անել չէին կարող։ Այն մարդիկ, որոնք հավատում էին ռուսներին, Բաքվում են (երևի միայն Արայիկը չէր ռուսներին հավատում։ Բոլորին ազատություն եմ ցանկանում)։
Բայց Շահրամանյանն այստեղ է։
Այսքանից հետո Շահրամանյանը 💀 է «ջարդում», թիկնապահը Ս է ասում լրագրողին։ Այն էլ Եռաբլուրում։ Այն էլ իրենց պարբերաբար լուսաբանող լրատվամիջոցի լրագրողին։
Ներողություն են խնդրում (Տեղեկատվական շտաբի էջով), ընդունելի է։ Բայց անընդունելի են «պլանային գործերը», մարդուն դրա համար խուց մտցնելը (բաց են թողել արդեն)։ Մնում եմ իմ կարծիքին։ Գոնե լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար ինր-որ բան նախաձեռնեք (բայց էստեղ էլ խտրականություն կլինի, քանի որ մի շարք դեպքերում լրագրողին վիրավորելու համար ոչինչ չեն արել):
Միայն չասեք աշխարհի չեմպիոն է (քիչ հայտնի մի սպորտաձևի)։ Դա ի՞նչ կապ ունի։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *