Waabi տեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է Volvo ավտոարտադրողի հետ համագործա…

Waabi տեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է Volvo ավտոարտադրողի հետ համագործակցության մասին․ գրում է Reuters-ը։ Նրանք անօդաչու բեռնատարներ կարտադրեն։ Սա թույլ կտա բեռնատարների վարորդների պակասի դեպքում կրճատել ծախսերը:
«Մենք ստեղծում ենք տեխնոլոգիա, որը կարող է օգտագործվել տարբեր ոլորտներում, ներառյալ՝ բեռնափոխադրումներում: Այժմ Waabi-ն կենտրոնանում է բեռնատարների վրա, բայց ապագայում մենք մտադիր ենք աշխատել ռոբոտ-տաքսիների, մարդանման ռոբոտների և այլ նորարարությունների ոլորտներում»,- նշել է Waabi ընկերության տնօրեն Ռաքել Ուրտասունը Reuters-ին տված հարցազրույցում:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *