Սիրիայի ո՞ր բարեփոխումներին է պատրաստ աջակցել Հայաստանը. ԱԳՆ մեկնաբանությունըՀու…

Սիրիայի ո՞ր բարեփոխումներին է պատրաստ աջակցել Հայաստանը. ԱԳՆ մեկնաբանությունը
Հունվարի 27-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը Դամասկոսում Սիրիայի արտգործնախարար Ասադ Ալ-Շայբանիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Երևանը պատրաստ է աջակցել հումանիտար և բարեփոխումների իրականացման ոլորտում։
Sputnik Արմենիան ԱԳՆ-ից հետաքրքրվել է, թե ում նախաձեռնությամբ է եղել Կոստանյանի այցը, արդյո՞ք դրա կազմակերպման մեջ որևէ կերպ ներգրավված է եղել Թուրքիան, ինչպես նաև, թե որ բարեփոխումների ոլորտում է Հայաստանը պատրաստ աջակցել Սիրիային։
Գերատեսչությունում նշել են, որ փոխարտգործնախարարի այցը եղել է «բացառապես հայկական կողմի նախաձեռնությամբ»:
Դրա նպատակը Սիրիայի նոր ղեկավարության հետ կապերի հաստատումն է, երկու երկրների միջև ավանդական բարեկամական համագործակցության վերականգնումը, ինչպես նաև հայ համայնքի խնդիրների քննարկումը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *