ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկա…

‼️‼️ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել 11 անձի։ Քրեական վարույթն առնչվում է կաշառք տալուն, ստանալուն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
«11 մեղադրյալներից 4-ի, այդ թվում ` քաղաքապետարանի երկու պաշտոնյաների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բոլորն էլ բավարարվել են։ Մնացածի նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված այլ խափանման միջոցներ»,–հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ NEWS.am–ի տեղեկություններով, ձերբակալվածների թվում են Երևանի քաղաքապետարանի ներկա և նախկին պաշտոնյաներ. Երևանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ՝ Արամ Գյուլզադյանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *