Մոսկվայում Թրամփին ճիշտ չեն հասկացե՞լՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկո…

Մոսկվայում Թրամփին ճիշտ չեն հասկացե՞լ

🇦🇲🇦🇲🇦🇲Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովն «արտառոց» է որակել ԱՄՆ փոխնախագահ Վենսի հայտարարությունը, որ Ուկրաինայի հարցով «կան, իհարկե, ազդեցության տնտեսական լծակներ, բայց կան նաև ռազմական լծակներ»: Ռուսաստանյան մամուլն այդ ձևակերպումը գնահատել է այնպես, որ ԱՄՆ-ը «չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելու տարբերակը»:
Դմիտրի Պեսկովն ասել է, որ Մոսկվան «նախկինում նման ձևակերպումներ չի լսել»: Նա ակնկալում է, որ նախատեսվող շփումների ընթացքում «լրացուցիչ պարզաբանումներ կստանան»: ԱՄՆ փոխնախագահը մեկնել է Մյունխեն, որպեսզի եվրոպական դաշնակիցների հետ քննարկի ուկրաինական կարգավորման «Թրամփի պլանը», որ ամբողջական տեսքի չի բերվել, քանի դեռ Վաշինգտոնը չունի Եվրամիության կամ գոնե ԵՄ առաջատար երկրների աջակցությունը:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *