Փարաքարի ղեկավար Դավիթ Մինասյանը հրաժարական է ներկայացրել՝ նշելով, որ ավագանու …

❗️ Փարաքարի ղեկավար Դավիթ Մինասյանը հրաժարական է ներկայացրել՝ նշելով, որ ավագանու «Դավիթ Մինասյան» խմբակցության արդեն նախկին անդամ Էմին Երիցյանը խախտել է քաղաքական պայմանավորվածությունը՝ միանալով համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացին:
🤝 Նա նշել է՝ պաշտպանում է համայնքի ղեկավարի պաշտոնում  ՔՊ խմբակցության անդամ Լյուդվիգ Գյուլնազարյանի թեկնածությունը։
📌 Իմպիչմենտի գործընթաց նախաձեռնել էր ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունը։ Ըստ կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի՝ համայնքի ղեկավարը հրաժարական է տվել փաստաթղթերը ներկայացնելուց մի քանի ժամ անց։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով