Դելիմիտացիայի գործընթացն իրականացվում է ԽՍՀՄ փլուզման կամ ԱՊՀ կազմավորման ժամանակահատվածում եղած գլխավոր շտաբի վերջին քարտեզների հիման վրա։ Օգտվում են նաև տարբեր ժամանակահատվածների քարտեզներից, այդ թվում ուսումնասիրվում են 1988 և 1969 թվականի քարտեզները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Այս թեմայով խնդիրն այն է, որ եթե 1988 թվականի քարտեզներն իրավական ուժ չունեն, ո՞րն է դրանց գաղտնիության պայմաններում պահելու պատճառը։ Իմ մեծ մտահոգությունն այն է, որ Ադրբեջանը մտնելու է և իր պայմանները այս դելիմիտացիա- դեմարկացիայի անվան տակ խաղաղ ձևով իրականացնելու է, հետագայում շինծու պատճառներով գործընթացը տապալելու է, և իրականության մեջ ունենալու ենք ադրբեջանական նախասիրություններով «դեմարկացված» սահման»։
@ArmeniaSputnik

Leave a Reply