«Հրապարակ». Իշխանությունը քաղաքացիական պատերազմ է հրահրում
«Երեկ առավոտյան «Երեւան ավտոբուս» ՓԲԸ տնօրինությունից վարորդներին հերթական անգամ խիստ հրահանգ են իջեցրել՝ բոլոր այն վարորդները, ովքեր չեն ընդվզի թանկացումը բոյկոտող քաղաքացիների դեմ, չեն պարտադրի, որ վճարեն թանկացված գնով եւ կընդունեն 100 դրամանոցները, ամսվա վերջում աշխատավարձ չեն ստանա։ Տրանսպորտի ուղեվարձի բոյկոտի գործընթացը, հավանաբար, տալիս է իր արդյունքը, եւ քաղաքային իշխանությունները հավաքագրումների հետ կապված խնդիրներ ունեն, դրա համար են անցել նման խիստ սանկցիաների։
Ի դեպ, երեկ համացանցում եւ լրատվամիջոցներում տարածված տեսանյութերից էլ ակնհայտ դարձավ, որ վարորդները սկսել են ավելի ագրեսիվ պահվածք դրսեւորել։ 49 համարի ավտոբուսի վարորդը մետաղադրամը շպրտել է բոյկոտող կնոջ վրա, ինչին ի պատասխան՝ ավտոբուսի ուղեւորներից մի քանիսը վարորդին նույնկերպ են պատասխանել։

Leave a Reply