Ալիևն օգնությա՞ն է կանչում Էրդողանին «Նույնիսկ ամենամոտ դաշնակիցների շրջանում ա…

Ալիևն օգնությա՞ն է կանչում Էրդողանին
🇦🇲🇦🇲🇦🇲«Նույնիսկ ամենամոտ դաշնակիցների շրջանում այսօր չկա ադրբեջանա-թուրքական հարաբերությանը նման հարաբերություն»,- Բաքվում, ընդունելով Թուրքիայի նոր դեսպանին, հայտարարել է Իլհամ Ալիևը: Արցախի հանդեպ ագրեսիայի հարցում իր դերակատարությունը հիշատակող Թուրքիայի բերանը պարբերաբար փակող Իլհամ Ալիևը զգացել է Էրդողանի կարի՞քը, որ որոշել է այդօրինակ ռևերանս անել Անկարային:
Դա կապ ունի՞ Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերության լարման հետ, թե՞ Իլհամ Ալիևի համար այդ լարումն էլ «խայծ» է Էրդողանի համար, իսկ բուն նպատակը գուցե ավելի լայն է և բազմաշերտ: Իլհամ Ալիևը, ըստ ամենայնի ,«տանիք» է փնտրում մի իրավիճակում, որը բավականին անկանխատեսելի է: Ռուս-իրանական պայմանագրից հետո, որի ակնհայտ թիրախային ռեգիոն են Կովկասն ու Կասպիցը՝ Ադրբեջանի համար զգայուն գոտիները, այժմ էլ ծավալվում է ամերիկա-ռուսական քննարկում թե՛ ուկրաինական, թե՛ մերձավորարևելյան թեմայով:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *