Գարեգին Խումարյան
Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն :
Ուղղակի երջանիկ կլինեի, եթե իմանայի, որ սա էլ խաղ է՝ մանևր ժամանակ շահելու և ուժեղանալու համար։ Բայց ինչպե՞ս ենք մենք օգտագործել արդեն շահած ժամանակը։ Ինչպե՞ս ենք մենք օգտագործել անմարդկային ջանքերի, համազգային նվաստացման,
2021-ին Իշխանասարում,
2022-ին Կապանում, Ջերմուկում ու Վարդենիսում,
2023-ին Արցախում
զոհված ավելի քան 400 տղաների ու աղջիկների արյան և հարյուր հազար արցախցիների սկզբից սովի մատնվելու, ապա բնավեր լինելու գնով ձեռք բերված անգին այս երեք տարիները։
Շատ հեշտ է, գիտեք, ոչինչ չանել, իսկ հետո ասել, թե ցլերն ուժեղ են։ Եկեք հանվենք։ Գուցե այդպես նրանք մեզ ոտատակ չտան:
https://hy.armradio.am/archives/549094?fbclid=IwAR2-nvimrbaXhEZqZ6tw3Wd-veCeCOHJze-uZPJwC0wu45oD8A86YTNArFM
Ցլերի, Հռչակագրի, մեր ինքնության և օրեր առաջ այս տաղավարում տեղի ունեցածի մասին․ Գարեգին Խումարյան – Հայաստանի Հանրային Ռադիո
Հանրային ռադիոյի այս տաղավարում հունվարի 31-ին տեղի ունեցածը լավ ժուռնալիստիկա չէր։ Մեղավորը ես եմ։
Leave a Reply