Ես ուզում եմ Հայրենիք և Պատիվ ունենալ։ Ես չեմ ուզում էս կյանքից նզովված մեկնել։ …

Ես ուզում եմ Հայրենիք և Պատիվ ունենալ։ Ես չեմ ուզում էս կյանքից նզովված մեկնել։ Ուզում եմ երբ աչքերս փակելու լինեմ, զգամ, որ օրհնված եմ գնում էս կյանքից։ Զգամ, որ պատասխան եմ կարողանալու տալ իմ եղբայրներին, զավակներին, հայրերին…
Սրբազանի այս բառերն առաջին անգամ Մակիչի հուղարկավորության պահին եմ լսել։ Այդ օրվանից ինձ համար հստակ ու վերջնական պարզ է դարձել, թե ինչ եմ ուզում ես այս կյանքում։ Այո, ուզում եմ, որ նզովված չհեռանամ։ Ուզում եմ օրհնված հեռանամ։ Ուրիշ ոչինչ չեմ ուզում։
Իսկ այսօր նաև գիտեմ այդ երազանքս իրականացնելու բանաձևը՝ Հայ, Հայաստան, Հայրենիք և Աստված։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *