Կարևորը ԱԺ-ից. Հունվարի 22, 2025թ․ #ԱԺ #ՀայաստանԴաշինք «Հայաստան» խմբակցությու…

🗣 Կարևորը ԱԺ-ից. Հունվարի 22, 2025թ․
#ԱԺ #ՀայաստանԴաշինք
📌 «Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց ՀՀ օրհներգի մասին օրենքում փոփոխություններին։
📌 Արծվիկ Մինասյան
Հիմնի վերջում հնչող զոհվելու մասին տողը բացասական իմաստով չէ, բայց դա նահատակության պատրաստ հայրենիքի պաշտպանի կերպարն է։
📌 Աղվան Վարդանյան
Բովանդակային առումով կողմ եմ, որ ՀՀ հիմնը ավարտվի «Թող միշտ պանծա Հայաստան» խոսքերով, բայց ամբողջ խնդիրն այն է, որ ՔՊ-ի քաղաքականության արդյունքում առնվազն վերջին 6,5-7 տարում այդ տողն իրականում վերածվել է «Թող միշտ անկցի Հայաստան»։ Սա է ողբերգությունը։
📌 Արթուր Խաչատրյան
Տրամաբանական էր սահմանազատումն սկսել հարավից։ Նախ, կֆիքսվեր, որ Մեղրիի հատվածում սահմանը մերն է, և որևէ դեպքում Ադրբեջանը որևէ նկրտում չէր ունենա։ Երկրորդը, կբարձրանայինք վերև․ ադրբեջանցիք դուրս կգային Ներքին հանդում գրաված տարածքից, կկարգավորվեր Շուռնուխի ճանապարհի հատվածը։ Հետո կբարձրանայինք Սև լիճ, Ջերմուկ, Շորժա, Արծվաշեն, թուրքերին դուրս կհրավիրեինք, և ամեն ինչ տեղը կընկներ։ Հյուսիսից սկսելու դեպքում գալիս ենք ադրբեջանական օրակարգ։
📌 Լիլիթ Գալստյան
Բաքվում պատանդառված հայերի ճակատագրի վերաբերյալ ՀՀ իշխանության մտահոգ լռությունը, որը ներկայացվում է այդ մարդկանց չվնասելու տրամաբանության ներքո, համարժեք է մեղսակցության։
📌 Ագնեսա Խամոյան
Հովիկ Աղազարյանին հանրության նորմերի կոպիտ խախտումների համար ՔՊ-ն հեռացրեց իր շարքերից, իսկ մեկ այլ կուսակցին՝ Ալեքսանդր Սիրունյանին, ով ֆեյսբուքյան բաց հրապարակումներում հայհոյում է և ներգրավված է կոռուպցիոն սկանդալների մեջ, առաջադրեց ԲԴԽ անդամի թեկնածու։
📌 Աննա Գրիգորյան
Պարզվում է, որ մի ամբողջ ժողովուրդ պոտենցիալ հանցագործ ու կոռուպցիոներ է, ապապետական մտածողության տեր։ ՔՊ-ին առաջարկում եմ կոռուպցիա փնտրելիս շատ հեռու չգնալ, իր շուրջը նայել։ Իրականում եկամուտների համընդհանուր հայտարարագրումը տոտալ վերահսկման գործիք է, որը հարկային մուրճ է լինելու քաղաքացիների գլխին։
📌 Գեղամ Մանուկյան
Իրականում եկամուտների հայտարարագրման, տրանսպորտի ուղևարձի թանկացման, Ալեքսանդր Սիրունյանի թեկնածության առաջադրման հետ կապված իշխանության այս հետքայլերը զուտ իր աթոռը պահելու համար են։ Մարդկանց դժգոհությունը նրանք ամեն օր զգում են։
📌 Քրիստինե Վարդանյան
Շվեյցարիայի Վերին պալատը կողմ է քվեարկել արցախահայերի վերադարձի հետ կապված համաժողով կազմակերպելու նախագծին։ Սակայն հայկական կողմը, ինչպես և ադրբեջանականը, դրան դեմ են արտահայտվել։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *