Ինչի է արել ՆիկոլըՀայաստանի անունից գնացել է միակողմանի խոշոր զիջումների, որոնց …

Ինչի է արել Նիկոլը
Հայաստանի անունից գնացել է միակողմանի խոշոր զիջումների, որոնց ո´չ ծավալը, ո´չ բովանդակությունը չի հրապարակվում։
Խախտել է բոլոր այն մոտեցումները, որոնք նախկինում հենց ինքը համարում էր իր սկզբունքային դիրքորոշումը։
Բոլորի մեջքի հետևում, անհասկանալի պայմաններով և անհասկանալի շարժառիթներով կայացրել ճակատագրական որոշումներ, և Արևմուտքը ողջունել է «Հայաստանի խիզախ զիջումները»։
Նիկոլը հայտարարում է, որ սա արել է Անվտանգության Խորհրդի հետ միասին։ Այսինքն, պատմական զիջումների պատասխանատվությունը դնում է ԱԽ—ի վրա։ Սա կարևորագույն հայտարարություն էր։ ԱԽ յուրաքանչյուր անդամ պարտավոր է լսել և հասկանալ Նիկոլի այս հայտարարությունը։
Այս գործողությունները Հայաստանին դրել են ծանրագույն իրավիճակում, որտեղ հայ-ադրբեջանական շփումներում չկա ո´չ միջնորդ, ո´չ զսպող կողմ, և Ալիևը ստանում է անվերջ հնարավորություններ՝ Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագիրը տնօրինելու։
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *