Փաշինյան-Վենս հանդիպման «կոմպլեքսների» դաշտըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանո…

Փաշինյան-Վենս հանդիպման «կոմպլեքսների» դաշտը

🇦🇲🇦🇲🇦🇲Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում, պատասխանելով պատգամավորների հարցերին, անդրադարձել է ԱՄՆ կատարած այցին և փոխնախագահ Վենսի հետ հանդիպմանը, որը Հայաստանում դարձավ բավականին քննարկումների առարկա: Փաշինյանը խոստովանել է, որ Վենսի հետ հանդիպումը չի եղել վաղօրոք պլանավորված և կայացել է ընթացս: Միաժամանակ նա համարում է, որ հանդիպումը եղել է արդյունավետ:
Թե ինչով է հանդիպումը եղել արդյունավետ, Նիկոլ Փաշինյանը չի մանրամասնել: Արդյո՞ք փոխնախագահ Վենսի հետ ձեռք են բերվել հայ-ամերիկյան գործակցության հեռանկարին վերաբերող կոնկրետ պայմանավորվածություններ, թե՞ Նիկոլ Փաշինյանը հանդիպումը արդյունավետ է համարում նրանով, որ Վենսը ներկայացրել է Հայաստանի վերաբերյալ իրենց վարչակազմի պատկերացումները և դա արել է բավականին հանգամանալից՝ տալով Նիկոլ Փաշինյանին հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *