Փետրվարի 15-ին պատանդների փոխանակումը մերժելու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման որոշում…

Փետրվարի 15-ին պատանդների փոխանակումը մերժելու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման որոշումը նշանակում է պատերազմի վերադառնալու որոշում։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը Իսրայելում Եվրամիության դեսպանների հետ հանդիպման ժամանակ։
«Պատանդներին չազատելու մասին ՀԱՄԱՍ-ի որոշումը նշանակում է պատերազմ վերադառնալու որոշում։ Մենք պատրաստ ենք, եթե ՀԱՄԱՍ-ը փորձի հարձակվել Իսրայելի վրա», – ասել է նախարարը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով