Իհարկե, մենք կարող ենք ասել, որ ահա, Մոսկվան և Բաքուն հերթական դավադրությունն են…

Իհարկե, մենք կարող ենք ասել, որ ահա, Մոսկվան և Բաքուն հերթական դավադրությունն են պատրաստում Հայաստանի դեմ ու այսօր հնարավոր է հայ ժողովրդի մի զգալի մասին «համախմբել» այդ խոսույթի շուրջ, բայց իրականության մեջ Իլհամ Ալիևը պարզապես աշխատում է ու աշխատում է բոլոր կենտրոնների հետ։ Այդ ընթացքում Հայաստանը իրեն պահում է, ժողովրդական բանահյուսությամբ ասած, նեղացած պուտանկայի նման, հետո էլ բողոքում է աշխարհի անարդարություններից։
Ի դեպ, Շոյգուն այցելեց Թեհրան, հետո՝ Բաքու, բայց Երևան նախապատրաստվող այցի մասին որևէ տեղեկություն չկա, ինչը շատ խոսուն հանգամանք է։
Դու չունես որևէ անվտանգային երաշխիք արևմուտքից, ավելին՝ ԱՄՆ-ը բաց տեքստով պահանջում է հանձնել միջանցքը, միևնույն ժամանակ «նեղացել» ես գերտերությունից ու հեծանիվ քշելով հետևում ես, թե ինչպես է Ալիևը հարցերը լուծում նաև Մոսկվայի հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով