Հայաստանյան բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը: Թե սա ինչպիսի՞ հետևանքներ կարող է առաջացնել հայրենական տնտեսության համար, մեկ-երկու մասնագետ է առայժմ միայն ահազանգում…
Միայն 2023 թ.-ին ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել 3,9 միլիարդ դոլար տրանսֆերտ, որից 3,1 միլիարդը՝ առևտրային նպատակներով, անշուշտ մեծ մասը փոխանցվել է ՄԻՐ քարտերով:
Այսինքն ռուս ռելոկանտների կոմից այս քարտերով կատարվող գնումները աշխուժացրել են մեր տնտեսությունը:
Սանկցիաներ չե՞նք ուզում՝ իհարկե՛ չենք ուզում, բայց հակառակ կողմում հայկական տնտեսության՝ ռուսական շուկայից ահռելի կախվածությունն է: Հիմա Հայաստանը կարո՞ղ է իրեն էնպիսի ճոխություն թույլ տա, որ հրաժարվի այդքան միլիարդի հոսքից:
Հայաստանում մի քանի հարյուր հազար կենսաթոշակառու և նպաստառու հենց МИР քարտերով է ստանում իրենց ամսական թոշակը: Ի՞նչ աշխատանք է տարվել այս մարդկանց հետ։ Սա՞ է հավասարակշռված ու զգուշավոր մոտեցումը, երբ թոշակառուների մեծ մասը՝ միայն օրեր անց է պարզելու իրենց գլխին եկած խնդիրների մասին։

Leave a Reply