Պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը իր «ալտերնատիվ պատմություն» մենախոսությունում անդ…

Պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը իր «ալտերնատիվ պատմություն» մենախոսությունում անդրադարձավ այն թեմային, թե ինչ կլիներ, եթե Հայաստանը հաղթեր 1920 թվականին հայ-թուրքական պատերազմը։
Խորհուրդ եմ տալիս լսել։ Եթե երկու բառով, ապա Հայաստանը լինելով Մեծ Բրիտանիայի դաշնակիցը լինելու էր 140 000 ք.կմ, 30 միլիոն բնակչությամբ, շատ հարցերում փոխարինելու էր Թուրքիային։ Սա ֆանտաստիկա չէ, այլ հիմնավոր հնարավոր տարբերակ։
Այսօր մենք ունենք նմանատիպ իրադրություն, պարզապես Մեծ Բրիտանիայի փոխարեն Ֆրանսիան է հետաքրքրված տարածաշրջանով։
Սա բացարձակ չի նշանակում, որ մենք կարող ենք հենվել Ֆրանսիայի վրա և հանգստանալ։ Միայն մեր պայքարով կարող ենք ապահովել մեր ապագան։
Միայն դիմադրողի կողքին կկանգնեն Ֆրանսիան և այլ տերություններ։ Միայն ուժեղին, կռվողին են օգնում։ Հոգնածներն ու հանձնվողները դատապարված են ստրկության ու ոչնչացման։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *