Հայաստանի մերձավորարևելյան նոր «ռեբուսը» The Jerusalem Post-ը, անդրադառնալով ԱՄՆ…

Հայաստանի մերձավորարևելյան նոր «ռեբուսը»
🇦🇲🇦🇲🇦🇲The Jerusalem Post-ը, անդրադառնալով ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի՝ Մոսկվայից մի քանի ժամով Բաքու մեկնելու իրողությանը, եզրակացրել է, որ դա ԱՄՆ-Իսրայել- Ադրբեջան եռակողմ համակարգվածության դրսևորում է: Ըստ իսրայելական պարբերականի՝ այդ այցը նախապատրաստվել է դեռևս մարտի 5-ից, երբ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն խոսել է երեք երկրների միջև սերտ գործակցության մասին:
Ավելին՝ պարբերականը հիշատակում է հրեական րաբբիների նամակը Թրամփին, որով նրանք կոչ են արել ԱՄՆ նախագահին խորացնել երեք երկրների միջև հարաբերությունը: Բարդ է միարժեք ասել, իսրայելական պարբերականի անդրադարձը արտացոլում է այն, ինչ կա՞, թե՞ այն, ինչ կցանկանար Նաթանյահուն, որը գուցե փորձում է Ուիթկոֆի այցից ստանալ քարոզչական որոշակի էֆեկտ: Հատկանշական է, որ իսրայելական պարբերականը Ուիթկոֆի Բաքու կատարած այցի «շղթայում» չի հիշատակում Ռուսաստանին: Այսինքն՝ Մոսկվան չունի՞ որևէ առնչություն այդ այցին:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *