Բաքվի փոխարեն Ղազախստան. Շոյգուն կայցելի՞ ԱլիևինՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն մ…

Բաքվի փոխարեն Ղազախստան. Շոյգուն կայցելի՞ Ալիևին

🇦🇲🇦🇲🇦🇲ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն մեկնել է Ղազախստան, որտեղ քննարկելու է երկկողմ հարցեր, նաև միջազգային օրակարգի թեմաներ: Շոյգուի այցը Ղազախստան «բաժին» է ընկել ուշագրավ ժամանակի՝ ռուս-ադրբեջանական հարաբերության լարման, որն իր հերթին ադրբեջանական օդանավի աղետի հետևանք է, իսկ գուցե առիթ: Ղազախստանն այդ հարցում «օտար» չէ:
Ադրբեջանական օդանավը վնասվել է Ռուսաստանի երկնքում՝ Չեչնիայում, բայց ընկել է Ղազախստանի տարածքում: Ղազախստանն օրերս հրապարակեց աղետի քննության նախնական եզրակացությունը: Եզրակացությունն արձանագրում է, որ Ռուսաստանի երկնքում օդանավը վնասվել է, սակայն չկա առայժմ պաշտոնական կոնկրետություն, թե ինչից է եղել վնասվածքը: Դրան զուգահեռ, Ռոյթերզը տարածեց տեղեկություն՝ հղում անելով ադրբեջանական աղբյուրին, որ Բաքվի տնօրինության տակ են ռուսական Պանցիր հրթիռի բեկորներ, որոնք իբրև թե հանվել են օդանավի բեկորներից: Այդ տեղեկությունը, սակայն չի ստացել որևէ պաշտոնական հաստատում:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *