⚖️ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման և շորթում կատարելու՝ նախաքննության փուլում գտնվող վարույթով կալանավորվել է Իրանի քաղաքացի:
🔸2022թ. հուլիսի 27-ին նշված քաղաքացին մի խումբ անձանց հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել և առևանգել 84–ամյա տղամարդուն։ Խ. Քոքոբելյանին WhatsApp հավելվածի միջոցով հաղորդագրություն են ուղարկել՝ պահանջելով 3 միլիոն դոլար գումար: WhatsApp հավելվածի միջոցով իրականացված բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել 200.000 ԱՄՆ դոլարի դիմաց ազատ արձակել տարեց տղամարդուն:
🤝 Նշված գումարից 20.000 ԱՄՆ դոլարն իրենց կողմից նախապես ուղարկված կրիպտոարժույթի հաշվին ստանալուց հետո՝ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի անտառապատ գոտում հանցավոր խմբի անդամները տղամարդուն իջեցրել են ավտոմեքենայից, նստեցրել քարի վրա և հեռացել, որից հետո վերջինիս հարազատներին հաղորդագրությամբ հայտնել են նրա գտնվելու վայրը և պահանջել պայմանավորված գումարի մյուս մասը: Տղամարդու հարազատներըևս 20.000 ԱՄՆ դոլար գումարին համարժեք փոխանցում են կատարել։ Նախաքննությունը շարունակվում է։ [ՀՀ Քննչական կոմիտե]

Leave a Reply