Category: Infocom

  • Ազգերի լիգայի C2 խմբի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը պարտվեց Մոնտենեգրոյի…

    🇦🇲🇲🇪 Ազգերի լիգայի C2 խմբի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը պարտվեց Մոնտենեգրոյին՝ 2-3 հաշվով։
    📸 Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
    🇦🇲🇱🇻 Հայաստանի հավաքականը տանը հաղթանակ տարավ Լատվիայի նկատմամբ՝ 2-0 հաշվով։ ⚽️ ՈՒԵՖԱ ազգերի լիգայի խաղարկության մեկնարկային հանդիպմանն աչքի ընկան Գևորգ Հարությունյանը և Արթուր Ղարիբյանը։ 📌 Սեպտեմբերի 28-ին կկայանա Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումը։

  • Եմենում համընդհանուր զորահավաք է հայտարարվել։ Փաստաթղթի համաձայն՝ զորահավաքը հ…

    🇾🇪 Եմենում համընդհանուր զորահավաք է հայտարարվել։
    📄 Փաստաթղթի համաձայն՝ զորահավաքը հայտարարվում է «հութիների կողմից էսկալացիային դիմակայելու, քաղաքացիներին պաշտպանելու, հանրապետական կարգը պաշտպանելու, ինչպես նաև պետության ինքնիշխանությունը պահպանելու» նպատակով։
    📌 Ոորոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և գործելու է մինչև դրա ընդունման պատճառների վերացումը։ |shantnews.am|
    🇾🇪 Հութիները գրավել են Եմենի՝ Կարմիր ծովի ափի վերջին հատվածը՝ ավարտելով 18-ժամյա հարձակումը, որը նրանց լիակատար վերահսկողություն է տալիս Կարմիր ծովի ամբողջ ափամերձ գծի նկատմամբ: Քանի որ կառավարական ուժերն արդեն հեռացել էին նավահանգստային Մոչա քաղաքից, հութի…

  • Թաիլանդում հեղեղումների հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել, Բանգկոկում ջրհեղեղ…

    🇹🇭 Թաիլանդում հեղեղումների հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել, Բանգկոկում ջրհեղեղից տուժել է շուրջ 700 հազար բնակիչ։ Այս մասին հաղորդել է Reuters-ը։
    📌 Կառավարության սեպտեմբերի 28-ի տվյալներով՝ Բանգկոկում տուժել է մոտ 329 հազար տնային տնտեսություն։
    💦 Քաղաքում տեղումները թուլացել են, և որոշ ճանապարհներ կրկին անցանելի են, սակայն մի շարք թաղամասերում ջուրը դեռ չի հեռացել։ |armenpress.am|

  • Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքով …

    🔻 Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է չորս, վիրավորվել՝ 24 մարդ։
    🇮🇱 Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ սեպտեմբերի 27-ին Գազայի հարավում իրականացված հարվածի արդյունքում ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի ուժերին պատկանող դիպուկահարի։
    🇵🇸 2023 թ․ հոկտեմբերին Գազայի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով  զոհվել է առնվազն 74 022, վիրավորել՝ 175 980 պաղեստինցի։ |armenpress.am|

  • Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 1 անձ կալանավորվել է: Սեպտեմբերի 24-ին պայթյունի…

    🪖 Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 1 անձ կալանավորվել է:
    ⚖️ Սեպտեմբերի 24-ին պայթյունի հետևանքով մահացած պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Նա կալանավորվել է:
    [Քննչական կոմիտե]
    ‼️ Այսօր դեռևս չպարզված հանգամանքներում պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն (զինծառայողի ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է): 🔎 Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: [ՀՀ ՊՆ]

  • ԵԽԽՎ-ն, որ դիտարկել էր ՀՀ ԱԺ ընտրությունները, մտահոգիչ է համարել ԿԸՀ-ի կողմից «…

    🇪🇺🇦🇲 ԵԽԽՎ-ն, որ դիտարկել էր ՀՀ ԱԺ ընտրությունները, մտահոգիչ է համարել ԿԸՀ-ի կողմից «առանց հիմնավոր պատճառաբանության ընտրատեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումն ու կրկնակի քվեարկություն չնշանակելը»:
    📌 Եվրոպացի դիտորդները ամփոփիչ զեկույցում առանձնացրել են, մասնավորապես, ընտրակաշառքը, քարոզարշավում վարչական ռեսուրսի չարաշահումը, խախտումների համար արդյունավետ, ժամանակին դատական պաշտպանության լուրջ թերությունները, ընդդիմադիր կուսակցության ընտրազանգվածի զրկումը ընտրական իրավունքից՝ խորհրդարանական լուրջ հետևանքներով։
    🇷🇺 Զեկույցում բավականին ծավալուն անդրադարձ կա Ռուսաստանին, դիտորդները նշում են, որ «Մոսկվայի միջամտությունը և արտաքին տեղեկատվական գործողությունները հասել են աննախադեպ ծավալների». «Նախընտրական քարոզարշավի ընթացքում նկատվել է արտերկրից ուղղակի ճնշում՝ առևտրային սահմանափակումների ավելացման և անվտանգության սպառնալիքների տեսքով, որոնք նպատակ ունեին անհարկի ազդեցություն գործել ընտրողների վրա՝ հօգուտ ընդդիմադիր ուժերի»։ |azatutyun.am|
    Անճշտություններ. ինչպես են դրանք ազդում ընտրությունների արդյունքների վրա 📊🤔 Ինչո՞ւ են ընտրությունների արդյունքները հաշվարկելիս նաև «անճշտությունները» հաշվի առնվում։ 🏛🗳 Քաղաքական ուժերի ստացած ձայների տոկոսը հաշվարկելիս դրանց թիվը գումարվում է ընդհանուր քվեներին․…

  • Ռուսաստանը Եվրոպայում լրացուցիչ դիվերսիաներ է պլանավորում. ԵՄ արտգործնախարար Կա…

    🇪🇺🇷🇺 Ռուսաստանը Եվրոպայում լրացուցիչ դիվերսիաներ է պլանավորում. ԵՄ արտգործնախարար Կայա Կալլաս
    🗣 «Մենք պետք է զգոն մնանք, քանի որ հետախուզությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը պլանավորում է հետագա դիվերսիոն գործողություններ և հարձակումներ մեր ժողովրդավարության դեմ՝ մեր հասարակությունը պառակտելու, մեր հասարակություններին վախեցնելու համար, որպեսզի նրանք չօգնեն Ուկրաինային», — ասել պաշտոնյան Բրյուսելում ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ։
    📣 ԵՄ գլխավոր դիվանագետը նաև ասել է, որ ԵՄ-ն աշխատում է ամրապնդել իր կոլեկտիվ պաշտպանական կարողությունները, սակայն դեռ շատ անելիք ունի: |azatutyun.am|

  • Ծիծեռնակաբերդի խճուղում ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել:…

    ⚖️ Ծիծեռնակաբերդի խճուղում ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել:
    📣 Քննչական կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է գույքի հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով, որն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել։
    ՆԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ հրդեհը ժամը 21:10-ին մարվել է: Սահմանվել է հերթապահություն: |azatutyun.am|

  • Առաջին ալիքը ներողություն է խնդրել 44-օրյայի տարելիցի օրը համերգ ցուցադրելու հա…

    📣 Առաջին ալիքը ներողություն է խնդրել 44-օրյայի տարելիցի օրը համերգ ցուցադրելու համար:
    📌 «Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, և մենք ամբողջությամբ ընդունում ենք դրա պատասխանատվությունը։
    📌 Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով։
    Ներողություն ենք խնդրում կատարվածի համար։
    📌 Վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար»,- ասվում է հայտարարությունում:
    Երգիչ Թաթա Սիմոնյանն «անթույլատրելի» է անվանել սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերությամբ իր համերգի ցուցադրումը:

  • Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է: Կասկածյալը …

    🇮🇱 Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է:
    📌 Կասկածյալը 22-ամյա տղամարդ է՝ Գանեյ-Մոդիին բնակավայրի բնակիչ, որը գտնվում է Երուսաղեմի մոտակայքում։ Բնակավայրում հիմնականում ապրում են ծայրահեղական հրեաներ։ |arm.sputniknews.ru|
    🇮🇱 Երուսաղեմում Յոմ Կիպուրի տոնի ժամանակ պղպեղային սփրեյ են ցողել 9-ամյա հայ երեխայի ուղղությամբ։ 🔹 Իսրայելական Channel 13-ի լրագրող Յոսի Էլին «X»-ի իր էջում հայտնել է, որ Վիլյամ անունով տղան հեծանիվ է վարել Երուսաղեմի Մամիլա թաղամասի մոտ՝ ականջակալներով…