Սուպերարտառոց ծնունդ. 27 տարվա սպասում և Լուսե դուստր
Այն, որ հղի է, 47-ամյա Գայանեն իմացել է ծննդաբերությունից առաջ, երբ արդեն ծննդաբերական ցավերով շտապօգնության մեքենայով հիվանդանոց է տեղափոխվել։
Գրեթե 3 տասնամյակ այս զույգը ծնող դառնալու երազանքով է ապրել։ Ասում են՝ երեխա ունենալու հույսը երբևէ չեն կորցրել։ Փորի մեծանալը հորմոնալ խախտումների հետ էին կապում։ Ծննդաբերությունից 5 օր առաջ էլ Սուրբ Հովհաննես հերթական անգամ ուխտագնացության էին՝ կրկին երկնառաք նույն խնդրանքով։
Այսօր Լուսեն ուղիղ 1 ամսական է դարձել և կրկնակի այցի են եկել «Մուրացան» համալսարանական հիվանդանոց։ Երկար սպասված փոքրիկը լույս աշխարհ էր եկել աղեստամոքսային տրակտի` ծանր բնածին զարգացման արատով։ Թեպետ այն խնդիրը, որով վիրահատվել է փոքրիկը, բավականին հաճախ է հանդիպում, բայց հիվանդանոցում ասում են՝ Լուսեին բոլորն են հիշելու՝ որպես սուպերարտառոց ծնունդ։
@ArmeniaSputnik

Leave a Reply