Category: Sputnik Armenia

  • ՌԴ-ն ու Բրազիլիան մտադիր են զարգացնել համագործակցությունը դեղագործական արդյունաբ…

    ՌԴ-ն ու Բրազիլիան մտադիր են զարգացնել համագործակցությունը դեղագործական արդյունաբերության ոլորտը
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • Լևոն Քոչարյանը մարզումների է հրավիրում։…

    Լևոն Քոչարյանը մարզումների է հրավիրում։

    https://cdn4.telesco.pe/file/3828c47cab.mp4?token=LUVOXcz1ufggGX8dpFY8O47WftjoTutHyHnw9Npd-QoT27uJKDcB-nmhzsp03c2wObYR2W3HUT2BtivbjHjxFyk8tn4LPMcXo11aumjmnWRjgKGQcO0CaXaavfnPMGhx4PZXHG8bK-rI_IK8d4LoVyRh125WhPuzRbzKPJk3NMioiKmX95jO2erxIP3BKjes_tFwHa6HDHfmKDgFbrURhlWg9TIhLwIKQG3BpFYyweN5HYm1t_Gr3rjmTvgs1ORGp-b_fylmrBraI-P3vEWi7tJRCfZUpeBCbRlACmYyENWsuZEZR9XAuJkH_l5lY_r-CFrp9p9SU995knbGxeRLdVsztoaljp_Rxl-tpCfCPuHToK9L3lufChVSvTu18tMCsNqYxCa92M0tvnk6SYMXyffzyeQaoGqU7NhVfUeZ24YrO1VbE6SayHXWzWLGD_sHsWq3vETKzF2Blv0GAG77rAnSJLAUNd5ybmE36mupBJvyhF5sn5Q_LGYEK7UFyePXOGmpuy_LyyMTJLVZvt9VDybeVMfkC7tY2xDZ990efoBi2BedHSn-JLxhGfYwfSLuKI4LEOSDEKDrw4FwQFNbwrzK84MpgV4emWp8CAM_TU9mRc4ShFAzSFakAMoBpdoL_Sj7q-jb1qjGD9f3T1xkcni0VH-4N9hONu2Yh1vzSOc

  • Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտին…

    Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ ▫️
    Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին վերաբերող, ինչպես նաեւ տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ▫️ https://hetq.am/hy/article/179594
  • «Այս պահին Ադրբեջանը ֆիքսել է այն, ինչ ունի, և ոչ մի կերպ դուռը չի փակել հետագա …

    «Այս պահին Ադրբեջանը ֆիքսել է այն, ինչ ունի, և ոչ մի կերպ դուռը չի փակել հետագա պահանջների համար»։

    «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն է։

    «Ադրբեջանը խաղաղության պայմանագրում այնպիսի ձևակերպում է արել, որ կարող է օգտագործել ցանկացած տղայի դեմ, ով պատերազմի է մասնակցել կամ սահմանների պաշտպանությամբ է զբաղվել՝ «Կողմերը պարտավորվում են պարզել անհետ կորածների ճակատագրերը և ապահովել արդարության իրականացում»։ Ի՞նչ է նշանակում արդարության իրականացում։ էդ ո՞նց են պատկերացնում Ադրբեջանի հետ «արդարության ապահովումը», Փաշինյանին ասելու է՝ ես պարզել եմ, որ իբր «Խոջալուի դեպքերին», այս-այս անձինք մասնակցել են, իրենք պիտի պատժվեն.․․ և մենք հաջորդ ամիսներին կտեսնենք, որ նրանց Հայաստանի դատարաններում դատո՞ւմ են։ Այդպե՞ս է այդ արդարության իրականացումը լինելու»։

    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • ««Զանգեզուրի միջանցքից» շահողը լինելու են բնականաբար Թուրքիան և Ադրբեջանը․ խիստ …

    ««Զանգեզուրի միջանցքից» շահողը լինելու են բնականաբար Թուրքիան և Ադրբեջանը․ խիստ կասկածում եմ, որ Հայաստանը դրանից կարող է շահ ունենալ»։
    Sputnik Արմենիայի հետ զրույցում տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը մեկնաբանել է տարածաշրջանի ճանապարհների ապաշրջափակման մասին վերջին հայտարարությունները։
    📌Օրեր առաջ Թուրքիայում կատարվել է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությունը։ «Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային ցանցի ընդլայնումը չափազանց դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային առևտրի վրա։ Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղային գիծը մեծ նշանակություն ունի ինչպես մեր երկրի, այնպես էլ մեր տարածաշրջանի համար»,-ասել է Էրդողանը՝ ողջունելով երկաթգծի կառուցման մեկնարկը։ Թուրքիան Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղային գծի կառուցումը համարում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» առանցքային բաղադրիչներից մեկը։ Վարչապետ Փաշինյանը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում «Թրամփի երթուղուն» առնչվող փաստաթուղթը ստորագրելուց հետո հայտարարեց, որ Սյունիքով անցնող ճանապարհահատվածում կառուցվելու են նաև նոր երկաթգծեր, որոն տարածաշրջանային նշանակություն են ունենալու։
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Ռուսաստանը խնդիրներ ունի Հարավային Կովկասում այն պատճառով, որովհետև Փաշինյանը ի…

    «Ռուսաստանը խնդիրներ ունի Հարավային Կովկասում այն պատճառով, որովհետև Փաշինյանը իրականացնում է հայ-ռուսական դաշնակցային-գործընկերային հարաբերություններին ընդդեմ քայլեր»։

    «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն է։

    «Այստեղ պատճառահետևանքային կապ կա․ շատ էական է և կարծում եմ աբսուրդ է ենթադրել, որ երբևէ Ռուսաստանի Դաշնությունը նմանօրինակ քաղաքականություն կորդեգրի։ Հիմա մեկ այլ կետ՝ Թուրքիա և Ադրբեջան։ Ակնհայտ է, որ Հարավային Կովկասում, իրավիճակ էր փոխվելու, ուժերի հարաբերակցություն էր փոխվելու՝ շատ պարզ տրամաբանությամբ, որովհետև 2020 թ․-ին Թուրքիայի դաշնակից Ադրբեջանը հաղթեց, իսկ Ռուսաստանի դաշնակից Հայաստանը պարտվեց»։

    Մամիջանյանն անդրադարձել է նաև հարցին՝ արդյոք ընդդիմությունը կհրաժարվի «Վաշինգտոնյան փաստաթղթից» իշխանության գալու դեպքում։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Ռուսաստանը խնդիրներ ունի Հարավային Կովկասում այն պատճառով, որովհետև Փաշինյանը ի…

    «Ռուսաստանը խնդիրներ ունի Հարավային Կովկասում այն պատճառով, որովհետև Փաշինյանը իրականացնում է հայ-ռուսական դաշնակցային-գործընկերային հարաբերություններին ընդդեմ քայլեր»։

    «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն է։

    «Այստեղ պատճառահետևանքային կապ կա․ շատ էական է և կարծում եմ աբսուրդ է ենթադրել, որ երբևէ Ռուսաստանի Դաշնությունը նմանօրինակ քաղաքականություն կորդեգրի։ Հիմա մեկ այլ կետ՝ Թուրքիա և Ադրբեջան։ Ակնհայտ է, որ Հարավային Կովկասում, իրավիճակ էր փոխվելու, ուժերի հարաբերակցություն էր փոխվելու՝ շատ պարզ տրամաբանությամբ, որովհետև 2020 թ․-ին Թուրքիայի դաշնակից Ադրբեջանը հաղթեց, իսկ Ռուսաստանի դաշնակից Հայաստանը պարտվեց»։

    Մամիջանյանն անդրադարձել է նաև հարցին՝ արդյոք ընդդիմությունը կհրաժարվի «Վաշինգտոնյան փաստաթղթից» իշխանության գալու դեպքում։
    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Իսկ ի՞նչ ենք մենք հասկանում «անկախություն» ասելով։ Մի կողմից՝ անկախությունը այն…

    «Իսկ ի՞նչ ենք մենք հասկանում «անկախություն» ասելով։ Մի կողմից՝ անկախությունը այնպիսի նվեր է, որը մեզ շնորհվեց, ու հայ ազգի դարավոր երազանքն իրականացավ։ Բայց մյուս կողմից՝ մենք շատ բան ենք տվել անկախության համար։ Հարց է առաջանում՝ արդյո՞ք ճիշտ ենք վարվել նրա հետ։ Մենք սկսե՞լ ենք գործածել այն այնպես, ինչպես պետք է, կամ խելամիտ կառավարվել դրա արժեքը, թե՞ ուղղակի ստացել ենք ու չգիտենք՝ ինչ անել»։

    «Աբովյան time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը Sputnik Արմենիայի ռադիոհաղորդավար Արամ Չախոյանն է։

    «Էսօր մարդկանց մեծ մասը, համենայն դեպս զրույցի ինչ-որ մի հատվածում, անպայման ուզում է անդրադառնալ քաղաքական ինչ-որ պրոցեսների։ Քիչ են նյութերը, որոնք այլ ասպարեզներից են, մեծ մասամբ շրջանառության մեջ քաղաքական պրոցեսներին վերաբերող թեմաներ են։ Պրոցեսների, որի մասին միջին վիճակագրական քաղաքացին ունի շատ մակերեսային տեղեկություններ»։

    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • «Մենք մարդակեր չենք․ այնպես չէ, որ մենք ուզում ենք ադրբեջանցիների հետ սերունդներ…

    «Մենք մարդակեր չենք․ այնպես չէ, որ մենք ուզում ենք ադրբեջանցիների հետ սերունդներով պատերազմել։ Բայց կա տրամաբանական փաստ․ եթե չես կարողանում ապահովել ռազմավարական բալանսը կողմերի միջև, ապա կա՛մ անդադար զիջելու ես, կա՛մ քո թուլությամբ սադրելու ես թշնամունդ։ Ռազմավարական բալանսն ենք մենք կորցրել ու չենք կարողանում վերականգնել։ Այն սցենարը, որով մենք գնում ենք, բերելու է պատերազմի»։

    Աբովյան Time պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն է։

    «Իր ուղերձում Փաշինյանը հայտարարում է, որ նույնիսկ հումանիտար հարցերի համատեքստում չեն բարձրացնելու արցախցիների վերադարձի հարցը։ Ադրբեջանցիներն էլ ասում են՝ մենք տարածքային պահանջ չունենք ձեր նկատմամբ, սա հումանիտար հարց է, որովհետև այնտեղ ադրբեջանցիներ են ապրել, հետևաբար նրանք պետք է վերադառնան։ Ստացվում է՝ արցախցիների վերադարձը խնդիր է, բայց ադրբեջանցիների վերադարձը՝ ոչ։ Մեր հասարակությունը դարձել է տեղեկատվական ահաբեկչության զոհ, և այդ տեղեկատվական ահաբեկչությունն իրականացնում են թե՛ իշխանությունները, թե՛ նրանց ադրբեջանցի գործընկերները»։

    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

  • Արագածի լանջերին ապրող Մասիսը․ դպրոցի զինղեկը նաև արտադասարանական թատերական խմբա…

    Արագածի լանջերին ապրող Մասիսը․ դպրոցի զինղեկը նաև արտադասարանական թատերական խմբակի ղեկավար է
    «Ուրիշ նորությունների» հյուրն է ՀՀ ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ, ռազմագիտության ուսուցիչ Մասիս Մարտիրոսյանը։ Նա պատմում է, թե ինչպես է բանակային ակումբների բեմերում բազմաթիվ ներկայացումներ բեմադրել և այժմ շարունակում է իրականացնել իր երազանքն արդեն դպրոցում։
    Մասիս Մարտիրոսյանը աշխատում է Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի դպրոցում՝ որպես զինղեկ, և աշխատանքից հետո այնտեղ ղեկավարում է դպրոցական թատերական խմբակը։

    «Նախընտրում եմ բեմադրել կատակերգական ներկայացումներ, որովհետև գորշությունը շատ է մեր կյանքում։ Ցանկանում եմ գոնե 15-20 րոպեանոց ներկայացումներով մի բուռ ծիծաղ պարգևել մեր հանդիսատեսին»։

    🎦զրույցն ամբողջությամբ
    ♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM