Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակ…

🇦🇲🇺🇳 Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով մի խումբ քաղաքացիներ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առաջ բողոքի ակցիա իրականացրին:
✉️ Ակցիայի մասնակիցները՝ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի գլխավորությամբ իրենց պահանջներն ամփոփող նամակ հանձնեցին ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակցին։
🔸 Այս պահին նրանք ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց են: Մտադիր են ակցիաները շարունակել նաև ՀՀ-ում ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանատների առաջ, որոնց ընթացքում նույն պահանջով նամակներ են փոխանցվելու հասցեատերերին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *