Հոկտեմբերի 10-ին վաշտի հրամանատարը զոհվածի հորն ասել է՝ Հադրութ էլ չունենք Երեւա…

Հոկտեմբերի 10-ին վաշտի հրամանատարը զոհվածի հորն ասել է՝ Հադրութ էլ չունենք
⚖️ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութի շրջանի Այգեստան գյուղում 73 զինծառայողների զոհվելու դեպքի վերաբերյալ գործի քննությունը։ Դատարանն այժմ հարցաքննում է զոհերի հարազատներին։ Այս գործով 2 մեղադրյալ կա՝ ՊԲ N զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը, որոնք հրաման էին ստացել կազմակերպել վաշտի երթը դեպի նախանշված վայր, սակայն զորքին դիմավորող չէր եղել, եւ նրանք, առաջ անցնելով, ընկել էին շրջափակման մեջ։
– Ձեր տեղեկություններվ՝ ո՞ւմ հրամանով եւ երբ է Ձեր որդին վաշտի կազմով երթ կատարել Մարտունուց դեպի Հադրութ,- հարցրեց հանրային մեղադրողը զոհվածի ծնող Տոնական Շահբարյանին։
– Միանշանակ իմ համոզմունքն ա, որ հրամանը բանավոր տվել ա Ջալալ Հարությունյանը, ինչի համար ա տվել, որովհետեւ ամսի 10-ին զորքը մազապուրծ փախցնում են՝ չենթարկվելով հրամանատարությանը (խոսքը «9կմ» կոչվող տարածքում գտնված մեկ այլ զորքի մասին է)։ Հրամանատարն էլ հետները փախնում ա, Ջալալ Հարությունյանը տեղեկանում ա, որ էնտեղ արդեն զորք չկա, զանգում ա Գոռին, ասում ա՝ ինձ չի վերաբերում, էդ հարցերը լուծում ես։ [Գոռը] էրեխեքին պոստից հանում ա, էդ անփույթ հրամանատարը, վխտացող բեսպիլոտնիկների տակ տանում ա կարկուտի բերան։

Հոկտեմբերի 10-ին վաշտի հրամանատարը զոհվածի հորն ասել է՝ Հադրութ էլ չունենք

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *