Իսրայելն ու «Հեզբոլլահը» շարունակում են փոխադարձ հարվածները: Լիբանանի բանակը հա…

🇮🇱🇱🇧 Իսրայելն ու «Հեզբոլլահը» շարունակում են փոխադարձ հարվածները: Լիբանանի բանակը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ երկրի զինված ուժերը գտնվում են Իսրայելի հետ հարավային սահմաններին և պատրաստ են իրենց հնարավորությունների սահմաններում հետ մղել իսրայելական ագրեսիան:
📌 Իսրայելի պաշտպանության բանակից էլ հայտնել են, որ ժամեր առաջ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից Հայֆա քաղաքի ուղղությամբ 85 հրթիռ է արձակվել։ Իսրայելական ավիացիան, իր հերթին, գրոհել է Բեյրութի հարավային արվարձանները և հարավային Լիբանանի մի շարք բնակավայրեր: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական ուժերը ոչնչացրել են «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Նասրուլլայի իրավահաջորդին և «նրա իրավահաջորդին»։ |1lurer.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *