Իսկ գիտե՞ք, որ Հայաստանում Գեղարդից բացի ևս մի վիմափոր վանք կա;Այն թաքնված է Վայ…

Իսկ գիտե՞ք, որ Հայաստանում Գեղարդից բացի ևս մի վիմափոր վանք կա;
Այն թաքնված է Վայոց Ձորի սահմանամերձ Մարտիրոս գյուղի լեռներում։ Առանց ուղեկցողի դժվար թե գտնես։
Ի՞նչ է հայտնի այս կառույցի մասին․ այն Գեղարդից հետո ամենախոշոր ժայռափոր ճարտարապետական համալիրն է Հայաստանում։ Հայտնի է իբրև Մարտիրոսաց վանք։ Ամբողջությամբ կերտված է Նզար սարի ներսում՝ լեռան մեջ։ Ասում են՝ երկար տարիների մուտքը փակված է եղել մեծ քարով, ուստի մարդկանց աչքից թաքնված է մնացել։
Կազմված է երկու եկեղեցիներից․ գլխավոր եկեղեցին, ըստ արձանագրությունների, կոչվում է Սբ. Աստվածածին: Այն փորել է տվել Մաթևոս վարդապետը 1286 թվականին: Ըստ տեղեկությունների՝ կառուցումը տևել է մոտ 16 տարի։ Մեծ եկեղեցուց մուտք ես գործում փոքր եկեղեցի, որի ներսում հորանցք կա։ Այն տանում է դեպի գետափ։
Վիմափոր վանքի ներսում այսօր ապրում են չղջիկները, որոնք այնքան էլ չեն ուրախանում չսպասված հյուրեր տեսնելիս։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *