🇮🇷 Իրանը հայտարարել է, որ Իսրայելի վրա իր հարձակումն ավարտված է։
📍 Երկրի ԶՈՒ ԳՇ պետ Մոհամադ Բաղերին հայտնել է, որ Թեհրանը թիրախավորել է Իսրայելի հիմնական ռազմական և հետախուզական բազաները՝ ի պատասխան Իսրայելի «բազմաթիվ հանցագործությունների»։ Նրանց թվում նա նշել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի, «Հեզբոլլահ»-ի ղեկավար Հասան Նասրալլահի և ԻՀՊԿ գեներալ Աբաս Նիլֆորուշանի սպանությունն Իսրայելի կողմից։
🇮🇱🇺🇸🇬🇧 Իսրայելը հայտնել է, որ Իրանի կողմից արձակված հրթիռների մեծ մասը խոցվել է «Իսրայելի և Միացյալ Նահանգների ղեկավարած պաշտպանական կոալիցիայի կողմից»։ Պենտագոնն իր հերթին հայտնել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը դեպի Իսրայել արձակված իրանական հրթիռների դեմ օգտագործել են շուրջ 10 կալանիչ։ Բրիտանիան էլ նշել է, որ իր ուժերը դերակատարում են ունեցել «Մերձավոր Արևելքում հետագա էսկալացումը կանխելու ջանքերում»՝ առանց մանրամասներ հաղորդելու։ |armenpress.am|
Լուսանկարը՝ AP / ապաստարան Իսրայելում / 01.10.2024

Leave a Reply