Այսօր մեկնարկում է Հայաստանի առաջին համազգային «Գիտության շաբաթը», որը ներառում…

👩‍🔬🔬 Այսօր մեկնարկում է Հայաստանի առաջին համազգային «Գիտության շաբաթը», որը ներառում է բազմաբնույթ միջոցառումներ՝ ուղղված գիտության հանրահռչակմանը և տարբեր հասարակական խմբերի ներգրավմանը։
Հոկտեմբերի 1-ից 6-ը Ազատության հրապարակում կանցկացվի Գիտության փառատոն. Գիտության շաբաթվա կենտրոնական տաղավարում տեղի կունենան վարպետաց դասեր, քննարկումներ, դասախոսություններ և սեմինարներ։
Բացի դրանից՝ միջոցառումներ կանցկացվեն Հայաստանի մարզերում՝ մանկապարտեզներում, դպրոցներում և բուհերում՝ նպատակ ունենալով գիտությունը հասանելի դարձնել ավելի լայն լսարանին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *