⚖️ Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի գործով դատարանում հարցաքննվեց 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի N զորամասի հրամանատար Համլետ Լեւոնյանը։ Նրա ղեկավարած ստորաբաժանումն է, ըստ մեղադրանքի, Գաբրիելյանի չթույլատրված նահանջի հետեւանքով ընկել շրջափակման մեջ՝ կրելով մարդկային եւ նյութական կորուստներ։
🗣 Վկայի պնդմամբ՝ բոլոր հրամանատարները վերադասության հետ կապի մեջ էին նույն ռադիոցանցով, բոլորը բոլորին լսում էին, հետեւաբար եթե նահանջից առաջ Գաբրիելյանը զեկուցած լիներ այդ մասին կամ օգնություն խնդրած լիներ, ինքը կիմանար։ Մեղադրող դատախազի հարցին՝ Հադրութը իրենց կորպուսի պաշտպանության տա՞կ է եղել, վկան բացասական պատասխան տվեց։ Այդ դեպքում ինչո՞ւ է Գաբրիելյանը նահանջել դեպի Հադրութ․ «Հարցրել եմ՝ ինչի՞ ես 40 կմ գնացել Հադրութ, եթե կարող էիր մի քանի կմ գալ դեպի մեզ, ասել է, որ ինֆորմացիա ուներ, որ ճեղքել են էդտեղ, հետո էլ, թե՝ անձնակազմիս տարել եմ էնտեղ, որ լողանային, չորանային, պատսպարվեին»,– ասաց վկան՝ նշելով, որ իր համար այդ պատրվակը ծիծաղելի էր։
❗️ Հարցաքննության ընթացքում նաեւ պարզ դարձավ, որ քննչական մարմինը Գաբրիելյանի մեղադրականի մեջ դեպքի հետ կապ չունեցող զոհերի անուններ է ներառել։
📎 Կարդալ ավելին

Ըստ վկայի՝ Հովիկ Գաբրիելյանը նահանջի մասին չի զեկուցել եւ օգնություն չի խնդրել
Leave a Reply