Արցախի բենզինի պահեստի պայթյունից հետո հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնո…

📍Արցախի բենզինի պահեստի պայթյունից հետո հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում է տրամադրվել այրվածքով 243 անձի։ ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ նրանցից 10-ը մինչ օրս վերականգնողական բուժում է ստանում «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում։ Շահեն Հայրիյանը այդ անձանցից մեկն է, որն արդեն 20-ից ավելի վիրահատության է ենթարկվել եւ դեռ էլի պիտի վիրահատվի։ Դեպքից կես տարի անց՝ մեր առաջին հանդիպման ժամանակ, նա, ամբողջովին բինտերով փաթաթված, պառկած էր հիվանդանոցում։ Այսօր արդեն ինքնուրույն քայլում է, սնվում, ամեն օր հաստատակամ այցելում թերապիաների՝ հավատով, որ վաղվա օրն ավելի լավն է լինելու։

«Բունկերի Շահենը»․ Արցախի բենզինի պահեստի պայթյունից մեկ տարի անց

#infocom #ինֆոքոմ #արցախ
«Ընկածս տեղից ցատկեցի ու սկսեցի վազել, մեկ էլ մի հոգի կանգնեցրեց, ասաց՝ վառվում ես, շորերս հանեց, ու էդտեղ լսվեց երկրորդ պայթյունը»,– 24-ամյա Շահեն Հայրիյանի վերջին հուշերն են՝ Արցախում անցկացրած վերջին օրվանից։ 2023 թ․ սեպտեմբերի…

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *