«Վարորդական իրավունքի վկայականի քննությունը հաջորդ և 3-րդ օրերին վերահանձնելու համար սահմանված պետտուրքերը բարձր են, պետք է վերանայել, բայց լրացուցիչ վճար սահմանելը նորմալ է, անգամ՝ առանց դրա անիրատեսական է»․ Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը։
📌Կառավարության անցած շաբաթվա նիստում որոշվեց, որ հավելյալ գումարի դիմաց հնարավոր կլինի վարորդական իրավունքի վկայականի համար քննությունը վերահանձնել նաև հաջորդ օրը։ Եթե քաղաքացին այսօր թե՛ տեսական, թե՛ գործնական քննություններից ստանում է բացասական գնահատական, ապա նա միայն մեկ շաբաթ անց ունի վերահանձնման հնարավորություն։ ՆԳՆ-ն առաջարկում է, որ եթե քաղաքացին հաջորդ օրն է ուզում վերահանձնել քննությունը, ապա հավելյալ գումարը կկազմի 45 հազար դրամ, եթե 3-րդ օրը, ապա` 30 հազար դրամ։ Նկատենք, որ Հայաստանի քաղաքացու անձնագիր տալը կամ փոխանակելը` մեկ աշխատանքային օրվա ընթացքում արժե 20 հազար դրամ, իսկ 3-րդ աշխատանքային օրը ստանալու դեպքում պետտուրքը 10 հազար դրամ է։
♥️ @RadioSputnikArm | LIVE 106.0FM

Leave a Reply